Հրաչյա Հարությունյանի փաստաբանները միջնորդել են կրկին հարցաքննել գործի երկու մասով կարևոր վկաներին

Հրաչյա Հարությունյանի փաստաբանները միջնորդել են կրկին հարցաքննել գործի երկու մասով կարևոր վկաներին

Նոր Մոսկվայում 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով մեղադրվող Հրաչյա Հարությունյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել կրկին հարցաքննել գործի երկու մասով վկաների, որոնց ցուցմունքները շատ կարևոր են դատաքննության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, մայիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը: «Այս պահի դրությամբ ընթանում են դատաքննական լսումներ, հարցաքննվում են տուժածները: Իսկ այն անձնաց հարցաքննությունը, ովքեր ներկա փուլում չեն կարող մասնակցել դատաքննությանը, իրականացվում է նախաքննության փուլում տրված գրավոր ցուցմունքների հիման վրա: Ընդհանուր առմամբ փաստաբանները դեմ չեն այդ ընթացակարգին և միայն երկու խնդիր են բարձրացնում, որ գրավոր ընթացակարգով չհարցաքննվեն ոստիկանները, ովքեր ներգրավված են Հրաչյա Հարությունյանին կեղծ փաստաթուղթ ներկայացնելու մեջ մեղադրող գործով, և և ավտովթարի ժամանակ բեռնատարի հետևից ընթացող մեքենայի վարորդը: Այս երկու մասով վկաներն են, որոնց ցուցմունքները փաստաբանները կարևորում են և պահանջում անձամբ քննել նրանց’ չհիմնվելով նախաքննության ընթացքւմ տրված ցուցումների վրա»,- պարզաբանեց Թումանյանցը: Նրա խոսքով, Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը լավ է, և նա, ընթացակարգի համաձայն, ամիսը մեկ ենթարկվում է բ ժշկական զննություն:

Ասուլիսին ներկա էր նաև Հրաչյա Հարությունյանի դուստրը’ Լիլիթ Հարությունյանը, ով հայտնեց, որ չնայած տեսակցության թույտվությանը, հեռախոսով չի թույլատրվում շփվել Հրաչյա Հարությունյանի հետ: Ընտանիքի անդամները նրա հետ կապ են պահպանում փաստաբանի և մարդու իրավունքների պաշտպանի միջոցով:

Անդրադառնալով զոհերի հարազատների պահանջած դրամական փոխհատուցմանը’ Լիլիթ Հարությունյանը նշեց, որ իրենք սպասում են դատարանի որոշմանը: «Տեղյակ եմ, որ զոհերի հարազատները դրամական փոխհատուցում են պահանջում և, բնականաբար, կողմ եմ դրան: Ես չպետք է որոշեմ’ ճիշտ է դա, թե ոչ, սակայն դա կորոշի դատարանը, դատարան էլ կորոշի ամեն մեկի հասանելիքը»,- նշեց Լիլիթ Հարությունյանը’ հավելելով, որ հստակ չէ, թե որքան գումարի մասին է խոսքը, և թե ինչպես են վճարելու փոխահատուցվող գումարը:

Հրաչյա Հարությունյանի վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը 2013 թվականի հուլիսի 13-ին բախվել էր Պոդոլսկից Կուրիլովո ուղևորվող 64 ուղևոր տեղափոխող ավտոբուսին: Պատահարի հետևանքով զոհվեց 18 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան 40-ը: Այժմ բեռնատարի վարորդին սպասվում է մինչև յոթ տարվա ազատազրկում, ինչը Ռուսաստանում վթարի համար առավելագույն ժամկետն է, եթե կա երկու և ավելի զոհ, իսկ մեղավորը վթարի պահին սթափ է եղել: Հարությունյանն ընդունել է իր մեղքը և պատրաստ է աջակցել նախաքննական մարմնին և դատարանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում