Աբխազիայի ընդդիմությունն ամենից առաջին պահանջում Է նախագահի հրաժարականը

Աբխազիայի ընդդիմությունն ամենից առաջին պահանջում Է նախագահի հրաժարականը

Աբխազական ընդդիմության գլխավոր պահանջը նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրաժարականն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ընդդիմադիրների առաջնորդ, հանրապետության նախկին փոխնախագահ Ռաուլ Խաջիմբան:

«Նախագահի հրաժարական՝ առաջին հերթին: Իսկ մնացած ամեն ինչ շղթայի օղակներն են»,-նշել Է նա:

Դրա հետ մեկտեղ Խաջիմբան, որը նախօրյակին ընտրվել Է ընդդդիմադիր «ժողովրդական վստահության ժամանակավոր խորհրդի» ղեկավար, ընդգծել Է, որ ներկայիս իշխանությունների հետ երկխոսությունը շարունակվում Է: «Առայժմ խոսակցությունը, ինչպես ասվում Է, շարունակվում Է: Թե ինչ արդյունք կլինի, ցույց կտա ժամանակը»,-ասել Է նա:

Խաջիմբայի խոսքով՝ այժմ հանրապետությունում իրադրությունը նորմալ Է:

«Իրադրությունը հանգիստ Է, ոչ մի Էքսցես»,-ասել Է նա:

Ինչպես արդեն հաղորդվել Է, Աբխազիայի ընդդիմությունն իր կողմից ստեղծված «ժողովրդական վստահության ժամանակավոր խորհրդին» հանձնարարել է կատարել պետական կառավարման բարձրագույն մարմնի գործառույթները եւ իր աշխատանքը համաձայնեցնել խորհրդարանի հետ:

Մայիսի 29-ին Աբխազիայի խորհրդարանը ընդդիմության բողոքի ակցիաների պայմաններում որոշում է ընդունել հանրապետության վարչապետին անվստահություն հայտնելու մասին եւ առաջարկել է Աբխազիայի նախագահին կամավոր վայր դնել լիազորությունները: Բացի «ժամանակավոր խորհրդից», աբխազական ընդդիմությունը մտադիր է երկու օրվա ընթացքում կազմել ժամանակավոր կառավարություն, որը կաշխատի մինչեւ նախագահական ընտրությունները, որոնք Ալեքսանդր Անկվաբի հրաժարականի դեպքում կանցկացվեն երեք ամսվա ընթացքում:

Մինչդեռ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հրաժարվել է պաշտոնաթող անել կառավարությանը եւ հայտարարել. որ վայր չի դնի իր լիազորությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում