Օբաման ԱՄՆ-ի ամենաթույլ նախագահն է.Չենին

Օբաման ԱՄՆ-ի ամենաթույլ նախագահն է.Չենին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շատ-շատ թույլ նախագահ է, և Աֆղասնտանում նրա քաղաքականությունն ապացուցում է այդ ամենը: Այս մասին հայատարարել է նախկին փոխնախագահ Դիկ Չենին: 

«Օբաման շատ-շատ թույլ նախագահ է, երևի թե ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաթույլ նախագահն է»,- ասել է Չենինը, որի խոսքերն է մեջբերում The Washington Free Beacon:

Չենինը մեղադրել է Օբամային արտասահմանում ԱՄՆ-ի հեղինակությանը զգալի կորուստներ պատճառելու մեջ: Նախկին չինովնիկը նման հիշատակություն է կատարել Մերձավոր Արևելք կատարած այցի ժամանակ, որտեղ համոզված են, որ ԱՄՆ-ի հնարավարություններն ազդելու ներկա իրավիճակի վրա շատ թույլ է այս նախագահի պայմաններում:

«Մենք թույլ լինելու խնդիր ունենք: Եվ դա գտնվում է հենց Սպիտակ տանը»,-ասաց Չենինը:
Նրա խոսքերով, նման թուլության օրինակ է հանդիսանում Օբամայի պլանը, համաձայն որի ամերիկյան զորքերը մինչ 2016թ-ը պետք է դուրս բերեն երկրից:

«Դա հիմարություն է, չմտածված է և իրականության մեջ այն քայլն ապացուցում է ամերիկացիների թույլ լինելի մասին կարծիքները, և մեր լիդերը չի հասկանում ԱՄՆ-ի աշխարհի նկատմամբ ունեցած պարտավորությունները և պատրաստ չէ դրանց համապատասխան գործել»,– հայտարարել է Չենինը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում