Հրաժեշտ անմահացած զինվորին

Հրաժեշտ անմահացած զինվորին

Ինչպես հայտնի է, մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը’ ժամը 02:55-ի սահմաններում’ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու ժամանակ զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլերի Գասպարյանը:

Այսօր հայրենիքի պաշտպանությանը նահատակված զինվորին վերջին հրաժեշտը տվեցին նրա հարազատները, հարյուրավոր քաղաքացիներ: Զինվորի հարազատների վիշտը կիսելու էին եկել նախագահ Բ. Սահակյանը, պետական այրեր, բարձրաստիճան սպաներ, ծառայակից ընկերներ: Այս մասին տեղեկացնում է  Karabakh-life.am-ը:

Երկրային կյանքի իր հանգրվանը Էրիկը լքեց պատվո պահակախմբի ու զինվորական նվագախմբի ուղեկցությամբ: Հոգեհանգստի և թաղման արարողակարգը կատարեց Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանը: ԶԻնվորի աճյունը ամփոփվեց պապական գյուղում, Շոշի գերեզմանոցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում