ԵՄ-ն կողմ է Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի անդամակցությանը

ԵՄ-ն կողմ է Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի անդամակցությանը

ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Եվրասիական տնտեսական միության ստեղծման հետ կապված հայտարարել է, որ կողմ է Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ԵՄ-ի անդամ դառնալուն: Այս մասին տեղեկացնում է Die Welt-ը:

Եվրոպական միությունն այս կերպ է արձագանքել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի միջև ձևավորված Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը:

Ֆյուլեի խոսքերով, եվրաինտեգրացման հեռանկարը արևելաեվրոպական երկրներում ռեֆորմներ իրականացնելու լավագույն խթանն է:

Եվրահանձնակատարն ավելացրել է նաև, որ Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը երկկողմանի համագործակցության ավարտը չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում