Հայկական կողմն իր կորուստները չի թաքցնում. Պաշտպանության բանակի պատասխանը Ադրբեջանին

Հայկական կողմն իր կորուստները չի թաքցնում. Պաշտպանության բանակի պատասխանը  Ադրբեջանին

Արցախի Պաշտպանության բանակը հերքել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական կողմը միտումնավոր թաքցնում է իր զինված ուժերում արձանագրված կորուստների թիվը: Ինչպես ասվում է ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ, վերոնշյալ տեղեկատվությունը ոչ միայն իրականության հետ առնչություն չունի և ադրբեջանական քարոզիչների հերթական հերյուրանքն է, այլև «մեր կողմից մշտապես պահպանվում է թափանցիկության սկզբունքը և բանակում արձանագրված դեպքերի մասին մենք միշտ հանդիսանում ենք տեղեկատվության սկզբնաղբյուր»:

«Բանակում արձանագրված դեպքերի և պատահարների ստույգ տվյալները թաքցնելը հակառակորդի գործելաոճն է, որը դրանով փորձում է խուսափել հասարակության զայրույթից: Ստորև ներկայացնում ենք ադրբեջանական բանակի կորուստների և վիրավորում սատացած զինծառայողների անվանական ցուցակը, որոնց մեծ մասը արձանագրվել է ոչ մարտական պայմաններում և հետևանք է բանակում տիրող ոչ կանոնադրական հարաբերությունների, ամենաթողության և պաշտոնյաների կառումպացվածության»:

Ըստ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդագրության, ադրբեջանական բանակում արձանագրված կորուստների քանակը, ըստ իրենց իսկ աղբյուրների, առնվազն 35 է, վիրավորներինը՝ 54: Իսկ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված տվյալների՝ ադրբեջանական կողմի տված կորուստների թիվը հասնում է 55-ի, վիրավորներինը՝ 63-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում