ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարները պայմանագրեր են կնքել

ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարները պայմանագրեր են կնքել

ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ մայիսի 30-ին Մինսկում կայացած նիստի արդյունքում կնքվել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը եւ տեղեկատվական փոխգործակցությանը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:

Ընդամենը ստորագրվել Է վեց միջազգային պայմանագիր, որոնք վերաբերում են համագործակցությանը գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման ոլորտում, տրանսպորտային անվտանգության ապահովման եւ ԱՊՀ-ի պետությունների զինված ուժերի նավիգացիոն ապահովման բնագավառում:

Խորհրդի նիստի օրակարգում եղել են նաեւ ազգային մարզաձեւերի աջակցման ու զարգացման ծրագրի հաստատումը, նոր ռադիոնավիգացիոն ծրագրի ընդունումը, դաբաղի տարածման հարցերը, արտակարգ իրավիճակներին ԱՊՀ-ի պետությունների հակազդման կատարելագործման հարցերը, ինչպես նաեւ մի շարք կադրային նշանակումներ եւ ֆինանսական հարցեր: Մինսկի հանդիպման արդյունքում բոլոր այդ փաստաթղթերն ընդունվել են:

ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում Հայաստանի պատվիրակությունը գլխավորել Է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում