Վարշավայում Օբաման կհանդիպի Պորոշենկոյին, Պուտինի հետ հանդիպելու ցանկություն չկա

Վարշավայում  Օբաման   կհանդիպի   Պորոշենկոյին, Պուտինի  հետ  հանդիպելու ցանկություն  չկա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 4-ին Վարշավայում կհանդիպի Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ՝ Լեհաստանում կայանալիք Արևելյան Եվրոպային նվիրված գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստին»՝ հղում կատարելով Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցչին:

«Կքննարկվի Ուկրաինայի բնակչությանը մեր աջակցության հարցը: Մենք ունենք լայն օրակարգ նրանց աջակցության առումով»,-լրագրողների հետ հանդիպմանը Սպիտակ տան ներկայացուցիչը՝ հիշեցնելով տնտեսական համագործակցության և ֆինանսական աջակցության մասին:

Վերջինը նաև ընդգծել է, թե  աջակցում են լարվածության մեղմացման և երկխոսության վերականգնմանն ուղղված ջանքերին:

Ի դեպ, Լեհաստանում գագաթնաժողովի ավարտից հետո Օբաման կմեկնի Նորմանդիա, որտեղ կկայանան միջոցառումներ՝ նվիրված դաշնակից ուժերի զորքերի տեղակայման 70-ամյակին: Ռուսական «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, միջոցառմանը կմասնակցի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն Սպիտակ տնից հայտարարել են, որ Օբաման չի ծրագրում հանդիպել Պուտինին՝ հաշվի առնելով ուկրաինական ճգնաժամի առնչությամբ ռուս-ամերիկյան լարված հարաբերությունների բարձր մակարդակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում