Բակո Սահակյանը պարգևատրել է թշնամու ոտնձգությունը կասեցրած զինծառայողներին

Բակո Սահակյանը  պարգևատրել  է  թշնամու  ոտնձգությունը  կասեցրած  զինծառայողներին

Արցախի Հանրապետության նախագահ  Բակո Սահակյանը հունիսի 2-ին այցելել է հանրապետության  հարավարևելյան սահմանագիծ և  տեղում ծանոթացել պաշտպանական համակարգի ներկա վիճակին:

Երկրի ղեկավարը «Արիության համար» և  «Մարտական ծառայություն» մեդալներ է  հանձնել մի խումբ զինծառայողների՝ ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու և արժանի հակահարված հասցնելու համար:

Բակո Սահակյանն իր խոսքում ընդգծել է, որ այսուհետ էլ կարվի ամեն ինչ պետության սահմաններն ամուր եւ անվտանգ պահելու ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում