ԱՄՆ-ի նախագահի թեկնածուն նիհարել է 39կգ

ԱՄՆ-ի նախագահի թեկնածուն  նիհարել է 39կգ

Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին, որը համարվում Է 2016 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում պոտենցիալ ուժեղ թեկնածու, գրեթե 40 կիլոգրամով պակասեցրել Է քաշը՝ ստամոքսի կալանդի տեղադրման վիրահատությունից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Politico հրատարակությունը՝ վկայակոչելով փորձագետների: Դիետոլոգ-բժիշկ Ջեսիկա Բարֆիլդը եւ Եյլի համալսարանի բժշկական ֆակուլտետին կից ախտականխման եւ հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դեւիդ Կացը հրատարակության խնդրանքով գնահատել են նահանգապետի քաշը մինչեւ վիրահատությունը, որը նա արել Է մոտավորապես մեկ տարի առաջ: Ըստ նրանց գնահատումների՝ Քրիստին մոտավորապես 146 կիլոգրամից նիհարել Է մինչեւ 107 կիլոգրամ:

Քրիստիի քաշը թերթերի վերնագրերում Է հայտնվել 2013 թվականի փետրվարին, երբ Սպիտակ տան նախկին բժիշկ Քոննի Մարիանոն հայտարարել Է, որ ճարպակալումը նահանգապետին կարող Է խանգարել նախագահ աշխատելիս: «Ես անհանգստանում եմ, որ նա կարող Է մահանալ պարտականությունները կատարելու ընթացքում»,- հայտարարել Է Մարիանոն:

Ստամոքսի կալանդի տեղադրման վիրահատության ժամանակ ստամոքսի շուրջը ձգում են սիլիկոնից եւ տիտանից պատրաստված հատուկ կալանդ, որը նվազեցնում Է օրգանի եւ, համապատասխանաբար այն սննդի ծավալը, որը կարող Է օգտագործել մարդը: Այդ վիրահատությունը հանգեցնում Է քաշի աստիճանական իջեցման եւ ախորժակի նվազման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում