Ուկրաինայի հարավ-արեւելքում 181 մարդ Է զոհվել

Ուկրաինայի հարավ-արեւելքում 181 մարդ Է զոհվել

Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին հայտարարել Է, որ ուկրաինական բանակի եւ Լուգանսկի ու Դոնեցկի մարզերի անկախության կողմնակիցների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել Է 181 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ»-ին:«Ընդհանուր առմամբ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում ահաբեկչական գործունեության արդյունքում զոհվել Է 181 եւ վիրավորվել 293 մարդ, այդ թվում զոհվել Է 59 զինծառայող»,-ասել Է Մախնիցկին հունիսի 3-ին Կիեւում կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ անկախության կողմնակիցների ձեռքում են մնում տեղական իշխանության եւ իրավապահ մարմինների 35 մարմին: Այս պահին Ուկրաինայի իրավապահները հետաքննում են 675 քրեական գործ, որոնք կապված են զանգվածային անկարգություններ եւ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու, դիվերսիաներ կատարելու հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում