Զաքիր Հասանովի հայտարարությունը վայել է ջունգլիանման երկրի նախարարի

Զաքիր Հասանովի  հայտարարությունը վայել է ջունգլիանման երկրի նախարարի

Օրերս զինված ուժերի զորամիավորումների եւ զորամասերի’ ճակատային տարածաշրջաններում լայնամաստաբ զինավարժանքների անցկացման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամանատարական անձնակազմի հետ անցկացրած խորհրդակցություններում սպաներին հատուկ հանձնարարել է «թշնամու նկատմամբ ավելի դաժան, ավելի վճռական լինել»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը’ հղում կատարելով ռազմական աղբյուրներին:«Նախարարը մեր առաջ լուրջ պահանջներ դրեց եւ հանձնարարականներ տվեց: Նույնիսկ բացահայտ կերպով հանձնարարեց, որ թշնամին պետք է հասկանա, որ նրան սպասում է իր մոտ սպանված զինակցի ճակատագիրը: Նա կամ պետք է սպանվի, կամ էլ վիրավորվելով’ վերջնականորեն շարքից հանվի», -նախարարի խոսքը թերթին հայտնել է ռազմական աղբյուրը:

Թերթը հայտնում է, որ հնչած կարծիքները դեռեւս չեն հերքվել Ադրբեջանի ՊՆ կողմից, եւ այս լուրը հրապարակել են նաեւ պաշտոնական լրատվական պորտալները:

Ադրբեջանցի որոշ փորձագետներ գտնում են, որ պատերազմական հայտարարությունները ավանդաբար հաշվարկված են ներքին լսարանի համար: Մի այլ հավանականությամբ էլ’ նման կարծիքների բարձրաձայնման համար պատճառ են դարձել վերջին օրերին շփման գծում զինադադարի ինտենսիվ խախտումները:

Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերենլին հայտարարել է, որ Զաքիր Հասանովի կողմից նման հայտարարություններ հնչեցնելը սխալ է եւ հակասում է տարվող քաղաքականությանը:

«Նախարարի կողմից նման կարծիքներ հնչեցնելն անթույլատրելի է եւ հակասում է խաղաղությանը կողմնակից երկրի տարած քաղաքականությանը: Նախարարի անունից նման հայտարարության տարածումը անհաջող քայլ է: Եթե այդ հայտարարության տարածման մեջ առկա է նախարարության մամուլի ծառայության դերը, դա նշանակում է, որ նախարարության տեղեկատվական քաղաքականությունն անհաջողության է մատնվել: Աշխարհի ոչ մի դեմոկրատական երկրում նախարարի կողմից նման հայտարարության հնչեցում հնարավոր չէ: Այսինքն’ նախարարի համար նման հեղինակության ստեղծումն ամբողջությամբ սխալ,  վրիպում է: Նման կարծիք կարող է հնչեցնել միայն Աֆրիկայի ջունգլիական երկրի նախարարը: Մյուս կողմից, նման կոչերը հիմնականում հաշվարկված են ներքին լսարանի համար: Ներկայիս իրականության մեջ որեւէ պատերազմի հավանականություն առկա չէ: Դրանք միմիայն քաղաքական քարոզչության ձեւեր են: Որպես կանոն, իշխանությունները նման քայլերի են դիմում ժողովրդավարության, մարդու իրավունքների բնագավառում ճնշումների ենթարկվելու, շփման գծում իրավիճակի լարվելու ժամանակ: Ցանկացած դեպքում խաղաղությանը կողմնակից երկրի նախարարը պետք է չխոսի դիակներից եւ դաժանությո ւններից», -նշել է Ջասուր Սումերենլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում