Մարգվելաշվիլին եւ Բուրկհալտերը կարեւորել են Վրաստանում ԵԱՀԿ-ի առաքելության աշխատանքի վերականգնումը

Մարգվելաշվիլին եւ Բուրկհալտերը կարեւորել են Վրաստանում ԵԱՀԿ-ի առաքելության աշխատանքի վերականգնումը

Վրաստանի եւ Շվեյցարիայի նախագահներ Գեորգի Մարգվելաշվիլին եւ Դիդիե Բուրկհալտերը հունիսի 3-ին Թբիլիսիում կայացած համատեղ մամուլի ասուլսիում նշել են երկրում ԵԱՀԿ-ի առաքելության աշխատանքի վերականգնման կարեւորությունը, «Մենք ուրախ ենք, որ Վրաստան Է այցելել Շվեյցարիայի նախագահը եւ ԵԱՀԿ-ն գործող նախագահը: Այս այցը շատ կարեւոր Է Վրաստանի ապագայի համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ պաշտոնակցին վրաց-ռուսական հարաբերություններում Շվեյցարիայի ունեցած դերի համար: Մենք քննարկեցինք Աբխազիայում առկա բարդությունները եւ խոսեցինք Վրաստանում ԵԱՀԿ-ի առաքելության նոր ձեւաչափերի մասին: Հուսով եմ, որ ԵԱՀԿ-ի առաքելությունը կվերսկսի աշխատանքը մեր երկրում»,-ասել Է Մարգվելաշվիլին:

Իր հերթին Բուրկհալտերն ընդգծել Է Վրաստանի եւ Շվեյցարիայի սերտ համագործակցության եւ պաշտոնական Թբիլիսիի վերահսկողության տակ չգտնվող Աբխազիայի ու Ցխինվալի տարածաշրջանի տարածքներում կայուն իրադրության ապահովման կարեւորությունը:

Բուրկհալտերը հունիսի 2-ի երեկոյան Թբիլիսի Է ժամանել Ադրբեջանից, Հարավային Կովկասում շրջագայության շրջանակներում: Այցի ընթացքում նա եղել Է Ցխինվալի տարածաշրջանի հետ վարչական սահմանի Էրգնեթի վրացական գյուղում եւ մասնակցել Միջադեպերի կանխման եւ հակազդման մեխանիզմի շրջանակներում կայացած հանդիպմանը: Ավելի ուշ պլանավորված են նրա հանդիպումները Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, հաղորդել Է «Նովոստի Գրուզիան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում