Հալեպում պայթել է ավելի քան 30 արկ. զոհվել է 11 մարդ

Հալեպում պայթել է ավելի քան 30 արկ. զոհվել է 11 մարդ

Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի արևմտյան արվարձաններում, որտեղ անցկացվում է նախագահական ընտրությունների քվեարկությունը, պայթել է ավելի քան 30 արկ և ինքնաշեն հրթիռ: Ինչպես փոխանցում է «Իտառ-տասս»-ը, զոհվել է 11 մարդ, 47-ը՝  վիրավորվել, որոնց մեծ մասը երեխաներ են:

«Մենք դժվարին պահ վերապրեցինք: Սակայն քվեարկությունը շարունակվում է»,- ասել է նահանգապետի տեղակալ Սամիր Գադբանը: Նրա տեղեկացմամբ՝ կեսօրի տվյալներով Հալեպում քվեարկել է 200 հազար մարդ:

Քաղաքում, որտեղով անցնում է ճակատային գիծը, աշխատում է 800 ընտրական տեղամաս: Հալեպի արևմտյան մասը, որտեղ էլ տեղափոխվել է փախստականների մեծ մասը, գտնվում է Սիրիայի բանակի պաշտպանության ներքո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում