ԵԱՀԿ-ի կայքը ենթարկվել Է DDoS-գրոհի

ԵԱՀԿ-ի կայքը ենթարկվել Է DDoS-գրոհի

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) պաշտոնական կայքի աշխատանքի ընդհատումների պատճառ Է դարձել հուժկու DDoS-գրոհը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հավաստել են ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունում:

Ինչպես հունիսի 4-ին հայտարարել Է զանգվածային լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, «շարունակվող DDoS-գրոհն անընդունելի Է»: Նրա խոսքով՝ «շարժման մեջ են դրված ուժեր, որոնք փորձում են սահմանափակել խոսքի ազատությունը»:

«Մենք դեռ ենթարկվում ենք գրոհի եւ աշխատում ենք այս իրավիճակից դուրս գալու ելք գտնել»,- հայտնել են ԵԱՀԿ-ում: Ըստ որում նշվել Է, որ կայքի աշխատանքը հաջողվել Է մասնակիորեն վերականգնել, բայց ընդհատումները շարունակվում են:

ԵԱՀԿ-ի կայքն այցելուների համար անմատչելի Է եղել հունիսի 3-ին Ուկրաինայում դիտորդների առաքելության հերթական հաշվետվության հրապարակումից հետո: Այնտեղ զինաքննիչներն արձանագրել են, որ հունիսի 2-ին Լուգանսկի պետվարչակազմի շենքը օդից գնդակոծվել Է հրթիռներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում