Դեր Զորում նահատակված հայազգի զինծառայողի նամակը հանձնվել է մորը

Դեր Զորում նահատակված հայազգի զինծառայողի նամակը հանձնվել է մորը

Դեր Զորում մայիսի 16-ին զոհված Անդրանիկ Քահքեջյանը նամակ է թողել, որն էլ նահատակությունից հետո հանձնվել էր մորը: Անդրանիկ Քահքեջյանը Հալեպից էր և ծառայում էր սիրիական բանակում: Այս մասին տեղեկանում ենք «Գանձասար» պարբերականից:

 Ստորև ներկայացնում ենք Անդրանիկ Քահքեջյանի նամակն ամբողջությամբ.

«Ո՞վ գի­տէ’ ո՛ւր կր­նամ ըլ­լալ, մութ բան­տի՞ մէջ, ուր կը յի­շեմ մայրս եւ զԱստ­ուած կը կան­չեմ աչ­քերս փակ:

Ո՞վ գի­տէ’ ո՛ւր կր­նամ ըլ­լալ, մի­թէ՞ Աս­տու­ծոյ ար­քա­յու­թեան մէջ:

Ո՞վ գի­տէ’ ո՛ւր կր­նամ ըլ­լալ’ երբ Աս­տու­ծոյ փառ­քը տի­ե­զեր­քէն կ՛ան­ջա­տեն:

Ուր ալ ըլ­լամ, մայ­րիկ լսէ՛ զիս: Լսէ քու քաջ ու խի­զախ որդի­իդ տա­ռա­պան­քը, որ ան­վախ պաշտ­պա­նեց հայ­րե­նի­քը:

Ո՛վ Աստ­ուած, չեմ վախ­նար եթէ աչ­քերս յա­ւիտ­եան փա­կեմ, չեմ վախ­նար թշ­նամի­էն, այլ անվե­հեր ու յան­դուգն կը շա­րու­նա­կեմ պաշտ­պա­նել հայ­րե­նիքս:

Շատ կա­րօտ­ցած եմ ան­գին մօրս, շա՜տ կա­րօտ­ցած եմ անոր գուր­գու­րան­քը:

Սիրտս մօրս սր­տին կա­պող թե­լե­րը կը փայ­փա­յեմ ան­վերջ:

Կա­րօ­տած սր­տով կը պաշտ­պա­նեմ հայ­րե­նիքս, աչ­քերս չորս դի բա­ցած կը հե­տապն­դեմ թշնամին:

Թէ­կուզ ալ չտես­նենք զի­րար, սա­կայն պի­տի յի­շէք զիս, պի­տի յի­շէք մեր ու­րախ ու տխուր օրե­րը, մեր խինդն ու ցա­ւե­րը: Պի­տի յի­շէք այն օրե­րը, երբ բա­ժակ կը վերց­նէ­ինք կե­նաց խմելու մեր յաղ­թա­նա­կին:

Ո՛վ գի­տէ, կր­նայ ըլ­լալ, որ ես նա­հա­տակ­ուիմ, այն ատեն յոյսս դուք կը մնաք ան­գին

ըն­կեր­ներս եւ եղ­բայր­ներս, պաշտ­պա­նե­ցէ՛ք ձեր հայ­րե­նի­քը:

Ես կը նա­հա­տակ­ուիմ եւ Աս­տուծ­մէ կը խնդ­րեմ, որ երի­տա­սար­դութ­եան լոյս պար­գե­ւէ եւ

ան­գութ թշ­նա­մուն պատ­ժէ եւ շա՜տ-շա՜տ կը խընդ­րեմ, որ համ­բե­րու­թիւն տայ մայ­րի­կիս:

Յի­շե­ցէ՛ք զիս»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում