Թուրքիայի ԱԳՆ-ն նախազգուշացրել է իր երկրի քաղաքացիներին չմեկնել Լիբիա

Թուրքիայի ԱԳՆ-ն նախազգուշացրել է իր երկրի քաղաքացիներին չմեկնել Լիբիա

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն իր երկրի քաղաքացիներին կոչ է արել չայցելել Լիբիա, տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հաշվի առնելով Լիբիայում շարունակվող բախումները’ Թուրքիայի քաղաքացիները պետք է միայն խիստ անհրաժեշտության պայմաններում այցելել Լիբիա, քանի որ երկրում շարունակական բախումները լուրջ վտանգ են ստեղծում այնտեղ գտնվող ցանկացած անձի համար:

Թուրքիայի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր արդեն գտնվում են Լիբիայում, ԱԳՆ-ն հայտարարության մեջ կոչ է արվում հետևել Թուրքիայի ԱԳՆ-ի և Լիբիայում թուրքական դեսպանության հայտարարություններին և նախազգուշացումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում