Թյուրքալեզու ժովուրդների ֆոնդը կգործի Բաքվում

Թյուրքալեզու ժովուրդների ֆոնդը կգործի Բաքվում

«Մենք ակտիվորեն աշխատում  ենք թյուրքալեզու պետությունների համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը»,-հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ բացելով Թյուրքալեզու ժողովւրդների համագործակցության խորհուրդի չորրրորդ համաժողովը:

Այս մասին տեղեկացնում է Haqqin.az-ը՝ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին:
«Մենք ձգտում ենք մաքսիմալ կերպով օգտագործել թյուրքալեզու պետությունների տարածությունոմ համագործակցության զարգացումը, որը թույլ է տալիս սերտ փոխգործակցել, ամրապնդել տարածաշրջանային կայունությունը, բարելավեl ազգերի բարեկեցության մակարդակը, կանխարգելեl հնարավոր ռիսկերը, որոնց հետ բախվում են մեր երկրները », – նշել է Գյուլը:

Թուրքիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ թյուրքալեզու պետությունների համագործակցությունն էլ ավելի է ընդլայնվելու ապագայում: Գյուլը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդի սամթիներն անցկացվում են ամեն տարի՝ սկսած 2009թ-ից. «Կազմակերպտության գործունեություն ակտիվացման համար անհրաժեշտ է աջակցել Ստամբուլում գործող քարտուղարության աշխատանքներին»:

«Մենք նաև բազմակողմ համագործակցության մեխանիզմներ ենք ձևավորում: Օրինակ՝ Աստանայում գործում է Թյուրքական ակադեմիան: Միևնույն ժամանակ շուտով Բաքվում կգործծի թյուրքական մշակույթի և բնակչության ֆոնդը: Երկու կառույցներն էլ չափազան կարևոր են մեզ համար, քանի որ նրանք իրենց ներդրումն են ունենում թյուրքալեզու ժողովուրդների ազգային ինքնագիտկացության ամրապնդման մեջ և օգնում են երիտասարդ սերնդին տեղեկացնել մեր ընդհանուր ժառանգության մասին», – նշել է նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում