Մարգվելաշվիլին սպասում է Գարիբաշվիլու որոշմանը

Մարգվելաշվիլին սպասում է Գարիբաշվիլու որոշմանը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել Է, թե չգիտի՝ ինքը կլինի արդյոք այն պատվիրակության կազմում, որը հունիսի վերջին Թբիլիսիից կուղեւորվի Բրյուսել՝ ստորագրելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը:

«Որոշումը կընդունվի ոչ թե իմ ցանկությամբ, այլ ելնելով անհրաժեշտությունից»,-լրագրողներին ասել Է Գեորգի Մարգվելաշվիլին՝ մեկնաբանելով վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հայտարարությունը, որն ասել Է, թե իրեն հայտնի չԷ՝ կլինի արդյոք այն բանի անհրաժեշտությունը, որ երկրի նախագահը ներկա լինի Բրյուսելում կայանալիք արարողությանը:

«Ես կարծում եմ՝ այդ հարցը ցանկությամբ չեն լուծում: Այն երկրները, որտեղ նման դեպքերում այդ հարցը լուծվում Է ցանկությամբ, ժողովրդավարական չեն եւ հիմնված չեն իրավունքի նորմերի ու երկրի գերակա շահերի վրա: Բնականաբար, այդ հարցը կանտեսվի եւ որոշումը կընդունվի՝ ոչ թե իմ ցանկությամբ, այլ ելնելով անհրաժեշտությունից»,-ասել Է Մարգվելաշվիլին:

Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրն ստորագրվելու Է հունիսի 27-ին Բրյուսելում, որտեղ հավաքվելու են ԵՄ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարները: Վրաստանից փաստաթղթի տակ ստորագրելու Է վարչապետ Իրակլի Ղարաբաշվիլին:

Մարգվելաշվիլին ավելի վաղ հայտարարել Է, թե կարծում Է, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը պետք Է ստորագրի նախագահը, սակայն մտադիր չԷ «վիճարկել» հայտարարված որոշումն այն մասին, որ փաստաթուղթը կստորագրի վարչապետը:

Նախօրյակին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կտրականապես հերքել Է իր եւ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի միջեւ իբր գոյություն ունեցող տարաձայնությունների վերաբերյալ լուրերը եւ լրագրողներին կոչ Է արել դրամատիկ գույներով չներկայացնել այդ թեման: «Ոչ մի տարաձայնություն իմ եւ Մարգվելաշվիլիի միջեւ գոյություն չունի… Մենք սովորական հարաբերություններ ունենք, ինչպիսին պետք Է ունենան վարչապետը եւ նախագահը»,-ասել Է Ղարիբաշվիլին:

Նա հայտարարել Է, որ «մեր արձանագրած տարբեր դիրքորոշումները նշանակում են, որ երկրում առկա Է իրական ժողովրդավարություն, ուստի ոչ մի ողբերգություն չկա, դեռ ավելին, նորմալ Է, երբ նախագահը եւ վարչապետը միանման չեն մտածում, չնայած նույն քաղաքական թիմի մեջ են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում