Թուրքիան ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության կոմիտեի անդամ

Թուրքիան ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության կոմիտեի անդամ

Թուրքիան 4 տարի ժամկետով ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի անդամ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում նշվում է, որ մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի կազմում Թուրքիան զբաղեցրել է Իսպանիայի տեղը, որի անդամակցության ժամկետն սպառվել է: Կոմիտեի 158 անդամ երկրներից 142-ի մասնակցությամբ Փարիզում անցկացված ընտրություններում Թուրքիան հավաքել է 72 ձայն եւ դարձել 2014-2018 թվականների ժամակահատվածում կոմիտեի անդամ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության միջակառավրական կոմիտեն բաղկացած է 24 անդամներից: Առաջիկա 4 տարիներն կոմիտեի անդամներն են’ Ալբանիան, Ադրբեջանը, Բելգիան, Բուրկինա Ֆասոն, Չինաստանը, Չեխիայի Հանրապետությունը, Եգիպտոսը, Հունաստանը, Գրենադան, Ինդոնեզիան, Ճապոնիան, Ղրղզստանը, Լատվիան, Լիտվան, Մադագասկարը, Մարոկոն, Նամիբիան, Նիգերիան, Պերուն, Իսպանիան, Թունիսը, Թուրքիան, Ուգանդան, Ուրուգվայը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում