Կլիչկոն պաշտոնապես դարձավ Կիեւի քաղաքապետ

Կլիչկոն պաշտոնապես դարձավ Կիեւի քաղաքապետ

Վիտալի Կլիչկոն երդում է տվել Կիեւի քաղաքագլխի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ինչպես հունիսի 5-ին Կիեւի քաղխորհրդի առաջին նստաշրջանում հայտարարել է Կիեւի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Տերեշչենկոն, Կլիչկոն պաշտոնապես դարձել է քաղաքապետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ»-ին:

«Կլիչկոն պաշտոնապես դարձել Է Կիեւի քաղաքապետ եւ կստանա Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետի վկայական»,-ասել է Տերեշչենկոն:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, Կլիչկոն Կիեւի քաղաքապետի ընտրություններում ստացել է մայրաքաղաքի բնակիչների ձայների մեծամասնությունը՝ 56,7 տոկոս (765 հազար 20 ձայն):

Հունիսի 5-ին Ուկրաինայի Գերագույն ռադան Կլիչկոյին զրկել Է պատգամավորական մանդատից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում