Հայտնի է դարձել Սերգեյ Լավրովի` Ադրբեջան կատարելիք այցի ժամկետը

Հայտնի է դարձել Սերգեյ Լավրովի` Ադրբեջան կատարելիք այցի ժամկետը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը այսօր Մոսկվայում կազմակերպված ասուլիսում հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բաքու կայցելի հունիսի 17-18-ը: 

Լուկաշեւիչը նշել է, որ Լավրովը հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի Նախագահի եւ ԱԳՆ ղեկավարի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերություններին վերաբերող արդիական հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության հետ կապված խնդիրներ:

APA լրատվական գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի խորհրդարանի եւ ՌԴ Պետդումայի նախագահներ Օգթայ Ասադովի եւ Սերգեյ Նարիշկինի’ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտնի է դարձել, որ հունիսի ընթացքում Բաքու կայցելեն ՌԴ ԱԳՆ ղեկավարն ու փոխվարչապետ, Ռուսաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինը: Նշվել էր, որ Ռոգոզինը Ադրբեջան կայցելի Լավորվից այցից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում