Հայտնի է Էրդողանի առաջին հակառակորդը

Հայտնի է Էրդողանի առաջին հակառակորդը

Թուրքիայի ընդդիմադիր Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում նախագահի պաշտոնում ընտրվելու համար վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածության մրցակիցներից մեկն ինքն է լինելու: Այս մասին թուրքական ԶԼՄ-ներին հայտնել է ինքը’ թուրք ազգայնականների առաջնորդը:

Բահչելին ասել է, որ երկրի նախագահի պաշտոնի համար ԱՇԿ-ն առաջադրելու է իր թեկնածությունը, և իր գլխավոր «զենքը» ընտրական գործընթացում հանդիսանալու են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանն ու նրա հետ թուրքական կառավարության կողմից վարվող բանակցությունների վերաբերյալ իր ունեցած «ցնցող» փաստերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում