Ադրբեջանցիներն ու չեչեն գրոհայինները հակառուսական գումարտակ են ստեղծում

Ադրբեջանցիներն ու չեչեն գրոհայինները հակառուսական գումարտակ են ստեղծում

Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար, գնդապետ Իսա Սադըգովը, ով ներկայում գտնվում է Նորվեգիայում’ էմիգրացիայում, չեչեն նախկին գրոհայինների եւ ադրբեջանցի կամավորների հետ գումարտակ է ստեղծում Ուկրաինայում ռուսների դեմ պատերազմելու համար: Այս մասին  հայտնում է «Սվոբոդնայա պրեսսա» հրատարակությունը:

«Շուտով Կիեւին եւ նախագահ Պյոտր Պորոշենկոյին օգնության կհասնի 300 գրոհայիններից կազմված գումարտակը: Այդ ստորաբաժանումն անգամ իր անվանուն ունի’ «Իչկերիայի հերոս Ջոհար Դուդաեւի անվան միջազգային խաղաղարար գումարտակ», որի հրամանատարը բրիգադի գեներալ Իսա Մունաեւն է, իսկ շտաբի պետը’ Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Իսա Սադըգովը: Վերջինս նախկին խորհրդային սպա է, Թբիլիսիի բարձրագուն հրետանային հրամանատարական ուսումնարանի եւ Լենինգրադի ռազմական հրետանային ակադեմիայի շրջանավարտ: Ղարաբաղյան պատերազմի մասնակից: 2001 թվական ին Ադրբեջանի կառավարության կողմից նրա նկատմամբ միջազգային որոնում է հայտարարվել: Սադըգովն այժմ թաքնվում է Նորվեգիայում: Սրանց հրամանատարությամբ Դոնբասում պատրաստվում են կռվել նախկինում հայտնի չեչեն գրոհայիններ Ռուսլան Էլթաեւը, Իլյաս Մուսաեւը, Իբբա Շեյխին եւ կամավորներ Ադրբեջանից ու այլ երկրներից», -գրում է ռուսաստանյան հրատարակությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում