Վաշինգտոնն Ադրբեջանի իշխանությունը տարածաշրջանային վտանգի աղբյուր է հայտարարել

Վաշինգտոնն Ադրբեջանի իշխանությունը տարածաշրջանային վտանգի աղբյուր է հայտարարել

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի քաղաքական խորհրդական Քրիստոֆեր Ռոբինսոնը հունիսի 5-ին, Վիեննայում, կառույցի Մշտական խորհրդում «Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակվող խախտումները» անվամբ հայտարարության նշել է, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ճնշումը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը,հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

ԱՄՆ-ն ԵԱՀԿ-ում իր մշտական ներկայացուցչի բերանով հերթական անգամ Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել հարգել հավաքների, արտահայտվելու եւ խղճի ազատությունների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները:

«Ցավոք, այն տարածությունը, որում քաղաքացիական հասարակությունը կարող է աշխատել Ադրբեջանում, առաջվա նման իշխանությունների կողմից նեղացվում է, եւ այդ միտումը գնալով դառնում է ավելի վատ, ինչը սպառնում է տարածշարջանում համապարփակ անվտանգությանը»,- նշել է Ռոբինսոնը:

Եզրափակիչ խոսքում ԱՄՆ ներկայացուցիչը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը քաղաքական բազմակարծության համար պայմանների ամրապնդման գծով աշխատանքներ սկսել եւ ընդլայնել անկախ ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության համար տարածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում