Ուկրաինայի 5-րդ նախագահն այսօրվանից կստանձնի լիազորությունները

Ուկրաինայի 5-րդ նախագահն այսօրվանից կստանձնի լիազորությունները

Միջազգային հանրության ուշադրությունը կրկին ուղղված է դեպի Ուկրաինա, սակայն այս անգամ ոչ թե երկրի արեւելյան շրջաններ, որտեղ զինված բախումները չեն դադարում, այլ մայրաքաղաք Կիեւ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հունիսի 7-ին պաշտոնապես իր լիազորությունները կստանձնի Ուկրաինայի 5-րդ Նախագահ Պյոտր Պորոշենկոն: Քառասունութամյա «շոկո լադի արքան» երկրի ղեկավարումն ստանձնում է բավական բարդ պայմաններում եւ խոստանում՝ պրագմատիկ քայլերի շնորհիվ երկիրը դուրս բերել ճգնաժամից: Պորոշենկոն ընդունված է Արեւմուտքում:

Ուկրաինայի նախագահական ընտրությունները ճանաչել եւ Պորոշենկոյին շնորհավորել են արեւմտյան բոլոր պետությունները: Դրանցից շատերի առաջին դեմքերը շտապել են Կիեւ՝ ներկա գտնվելու Պորոշենկոյի երդմնակալությանը: Հայաստանը նույնպես Պորոշենկոյին շնորհավորողների ցանկում է, երդմնակալության արարողությանն էլ հայկական պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ուկրաինայի Նախագահի երդմնակալության արարողությունը կմեկնարկի առավոտյան Գերագույն ռադայում, որտեղ կանցկացվի հանդիսավոր նիստ: Այնուհետեւ «Սոֆիա Կիեւսկայա»-ում Պորոշենկոն կներկայացվի որպես Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ինչի կապակցությամբ կկայանա դրոշի բարձրացման արարողություն: Այնուհետեւ Սուրբ Սոֆիա եկեղեցում կկայանա շնորհակալական աղոթք, ինչին կհաջորդի արտասահմանցի պատվիրակների հետ Նախագահի հանդիպումը: Երեկոյան նախատեսված է նաեւ նրա հանդիպումը ուկրաինացի քաղաքական գործիչների, հասարակական եւ մշ ակութային գործիչների հետ:

Որպես քաղաքական գործիչ’ Պյոտր Պորոշենկոյի կենսագրությունը հարուստ չէ: Նա ավելի շատ հայտնի է որպես բիզնեսմեն եւ «Ռոշեն» քաղքցրավենիքի գործարանի սեփականատերը: Հետաքրքրական է, որ նա Ուկրաինայի նախագահներից միակն է, որ չի թաքցնում իր բիզնես գործունեությունը, սակայն հավաստիացնում է, որ բիզնեսը քաղաքականությանը չի խանգարի: Թեպետ շատ կարճ ժամանակահատված Պորոշենկոն նաեւ նախարար է եղել՝ 2009-2010թթ՝ Ուկրաինայի արտաքին գործերի, իսկ 2012թ. 8 ամսով տնտեսության զարգացման եւ առեւտրի նախարարը, այնուամենայնիվ, Պորոշենկոյի գործունեության մասին բո? ?անդակ հոդվածներ եւ հարցազրույցներ կարելի է գտնել ոչ թե քաղաքական, այլ տնտեսական ուղղվածություն ունեցող լրատվամիջոցներում: Նշանավոր Forbes ամսագիրը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է Պորոշենկոյի գործունեությանը, նրան համարել որպես ուժեղ բիզնեսմեն, խելացի անձնավորություն եւ յուրահատուկ կերպար հետխորհրդային Ուկրաինայի բիզնես միջավայրում:

«Նա դպրոցում չի արժանացել ոսկե մեդալի վարքի համար ստացած «երեք»-ի պատճառով: Հետագայում Պորոշենկոն խոստովանել է, որ դասղեկն իրեն չէր սիրում եւ տեղի-անտեղի նրան հրավիրում են տնօրենի սենյակ»,- գրում է Forbes ամսագիրը՝ հավելելով, որ դա չխանգարեց, որպեսզի Պորոշենկոն ստանա բարձրագույն կրթություն, դառնա Ուկրաինայի վաստակավոր տնտեսագետ, իսկ հետագայում պաշտպանի նաեւ թեկնածուական թեզ իրավագիտության բնագավառում:

Ուկրաինայի 5-րդ Նախագահը հաջողակ է նաեւ ընտանիքում: Նրա ամուսնությունը ամուր է, իսկ ընտանիքը մեծ: Պորոշենկոն երկու որդի եւ երկու դուստր ունի: Դստրերի կնքահայրը Ուկրաինայի 3-րդ նախագահ Վիկտոր Յուշչենկոն է: Նրա հետ հարաբերությունները պահպանվում են, սակայն դա չի խանգարել, որ կարճ ժամանակահատված Պորոշենկոն աշխատի նաեւ 4-րդ նախագահ Յանուկովիչի հետ: «Բարեկամությունը՝ բարեկամություն, բիզնեսը՝ բիզնես»,- գրում է BBC-ն’ հավելելով, որ նույն մարտավարությունը Պորոշենկոն կընտրի նաեւ քաղաքականությունում եւ կփորրձի դուրս բերել երկիրը պառակտման վիճակից:

Մայիսի 25-ին Ուկրաինայում կայացած արտահերթ ընտրություններում Պյոտր Պորոշենկոն ստացավ ընտրողների ձայների 54 տոկոսն ու ընտրվեց նախագահ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում