Հարավային Օսիայում հաղթել է Ռուսաստանի հետ միավորմանը կողմ կուսկացությունը

Հարավային Օսիայում հաղթել է Ռուսաստանի հետ միավորմանը կողմ կուսկացությունը

«Միասնական Օսիա» կուսակցությունը, որի նախընտրական կարևոր կետերից մեկը Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեի անցկացումն էր, ԿԸՀ-ի նախնական տվյալներով հաղթել է Հարավային Օսիայի խորհրդարանական ընբտրությունների ժամանակ՝ իր քաղաքական հակառակորդներին թողնելով բավականին հետևում:

Ինչպես երեկ երեկոյան տռեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Բելլա Պլիևեան, «Միասնական Օսիան» 31.0 8 տոկոս ձայների հաշվարկի արդյունքում սատցել է ընտրողների քվեների 44.11 տոկոսը: Նրան այնուհետև հաջորդում է «Ազգի մասնություն» կուսակցությունը 16.43 տոկոս ձայներով և «Ազգային կուսակցությունը», որը վայելում է ընտրողների 7.54 տոկոսի վստահությունը: Մնացած վեց կուսակցությունները չեն անցել անհրաժեշտ 7 տոկոսի արգելքը, որպեսզի հայտնվեն խորհրդարանում, սակայն արդյունքները կարող են դեռևս փոխվել, եթե հաշվարկվեն բոլոր ձայները: Հարավային Օսիայի օրենսդիր մարմինը, որի մեջ մտնում են 34 պատգամավորներ, ձևավորվում է համամասնական ընտրակարգով:

«Միասնական Օսիա» կուսկացությւոնը և նրա բազմաթիվ հետևորդները կարծում են, որ Օսիայի հարավը Ռուսաստանի վերադարձնելն անհրաժեշտ է հենց հիմա:

«Մենք ճանապարհային քարտեզի նման մի բան ենք ստեղեծել՝ 5 հետևողական քյալեր Ռուսաստան մտնելու համար» , – նշվում է կուսակցության ծրագրի մեջ:

Միասնության հասնելու առաջին երկու քայլերը ներառում են հանրահավաքի նախձեռնում և կազմակերպում: Այնուհետև նրանք պլանավորում են Հարավային Օսիայի խորհրդարանի դիմումը Ռուսաստանի նախագահին և Դաշնային խորհրդին, որպեսզի վերջիններս ուսումնասիրեն միանալու հարցը: Այոնուհետև կուսկացությունը պլանավորում է ստեղծել միջկառվարական աշխատանքային խումբ, իսկ այնուհետև հաջորդելու է  նոր սահմանդարության ընդունումը և անցումը ռուսական օրենսդրությանը:

Երկրի ընտրություններին շուրջ 12 երկրների դիտորդական առաքելություններ էին ներկա՝ Ռուսաստանից, Հայաստանից, Հունաստանից, Լիտվայից, Ֆրանսիայից, ԳԴՀ-ից Հնդկաստանից և ԱՄՆ-ից: Իրենց դիտորդներին էին ուղարկել նաև Մերձնեստրյան Մոլդովան և Արցախի Հանրապետությունը:

Դիտորդների մեծ մասը համաձայնվել են, որ ընտրություններն անցել են թափանիցկ և միջազգային ստանդարտների համապատասխան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում