Պատմական աղոթք՝ Իսրայելի և Պաղեստինի ղեկավարների և Հռոմի պապի կատարմամբ
Նմանատիպ
Վատիկանի այգում հունիսի 8-ի երեկոյան ավարտվել Է պաղեստինա-իսրայելական «աղոթքի» աննախադեպ հանդիպումը: Խաղաղության ձիթենին համատեղ տնկել են Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, նրա պաղեստինցի պաշտոնակից Մահմուդ Աբասը, ինչպես նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Կոստանդուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսը, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Երեք կրոնների հոգևորականների աղոթքներից հետո հավաքվածներին են դիմել Հռոմի հանդիպման գլխավոր մասնակիցները՝ քահանայապետը և երկու նախագահները: Ֆրանցիսկոսը հայտարարել Է, մասնավորապես, որ «խաղաղության կառուցման համար պահանջվում Է նույնիսկ ավելի շատ արիություն, քան ռազմական գործողությունների համար:
Հանդիսավոր ժողովի ավարտից հետո Պերեսը և Աբասը կրկին իրար ձեռք են սեղմել և գրկախառնվել:
Այս ակցիայի անցկացման պլանների մասին հայտարարվել Էր քահանայապետի՝ վերջերս Սուրբ երկիր կատարած ուխտագնացության ընթացքում, որը հայտարարել Է, թե «հանդիպումն անցկացվում Է համատեղ աղոթքի, այլ ոչ թե» հաշտության բանակցությունների «միջնորդության համար»:
Ինչպես հաղորդել Է Իտալիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, հունիսի 9-ին Իսրայելի և Պաղեստինի ղեկավարները կհանդիպեն Իտալիայի պաշտոնատար անձանց հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում