Լարսում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները

Լարսում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները

Վրաստանի տարածքում’ Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին մայիսի 17-ին տեղի ունեցած փլվածքի հետևաքնով դեռևս շարունակում է փակ մնալ Լարս ավտոճանապարհը: Տեղանքում վթարավերականգնողական աշխատանքները վերսկսվել են հունիսի 9-ին’ ժ ամը 10.00-ին:

Մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն:Նախնական տվյալներ ով, հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել: Վթարի արդյունքում վնասվել էր Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը: Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել էր: Մայիսի 18-ին աղետի գոտուց անվտանգ տարած ք են տեղափոխվել ՀՀ 11 քաղաքացիներ, ովքեր պատահարի հետևանքով չեն տուժել: Մայիսի 27-ին’ ժամը14.43-ին, պարզվել է, փլվածքի հետևանքով անհայտ կորածները եղել են 8-ը, որից մեկի դին, ով հանդիսացել է Հարավային Օսեթիայի քաղաքացի, հայտնաբերել են տեղի հիվանդանոցներից մեկում, իս կ մնացած 7-ից երկուսի դիերը հայտնաբերել են անճանաչելի վիճակում: Կորածների մեջ են նաև ազգությամբ հայեր, ՌԴ քաղաքացիներ Կարպո Պողոսովը (ծնվ. 1957թ.) և Գեորգի Գևորգովը, որոնց մասին տեղեկություն դեռևս չկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում