Ադրբեջանի ԶՈւ սպան խեղդվել է ջրանցքում

Ադրբեջանի ԶՈւ սպան խեղդվել է ջրանցքում

Ադրբեջանի զինված ուժերի սահմանային ծառայության սպա Բախտիյար Ֆազիլ օղլու Սևդիմալըևը խեղդվել է Շիրվանի ջրանցքում,  հայտնում է APA լրատվական գործակալությունը:

Միջադեպը գրանցվել է Սաբիրաբադի շրջանի Գարագյունայ գյուղում: Սպայի որոնումներում ներգրավվել են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները: Սպայի դին դեռեւս չի հաջողվել հայտնաբերել: Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաստատել է փաստը: Սպայի դիակի որոնումները շարունակվում են:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն, 2014 թ. սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 40 զինծառայող, որոնցից 31-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 68 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում