Մեծ Բրիտանիայում զբոսաշրջությունից եկամուտը կազմել Է ռեկորդային 35 մլրդ դոլար

Մեծ Բրիտանիայում զբոսաշրջությունից եկամուտը կազմել Է ռեկորդային 35 մլրդ դոլար

Մեծ Բրիտանիա այցելած զբոսաշրջիկները 2013 թվականին ծախսել են ռեկորդային գումար՝ 21 մլրդ ֆունտ (35,2 մլրդ դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Մեծ Բրիտանիայի զբոսաշրջության վարչության (VisitBritain)՝ հունիսի 8-ին հրապարակված զեկույցում:

Ըստ մասնագետների տվյալների՝ ընդամենը 2013 թվականին տուրիստական նպատակներով Մեծ Բրիտանիա Է այցելել շուրջ 32,8 մլն օտարերկրացի, ինչը 5,6 տոկոսով ավելի Է, քան մեկ տարի առաջ: Դրա հետ մեկտեղ զբոսաշրջիկների կողմից ծախսված միջոցների ընդհանուր գումարն աճել Է ավելի զգալի չափով՝ 12,7 տոկոսով:

Ժողովրդականություն վայելող բրիտանական քաղաքների շրջանում առաջատարը մեծ առավելությամբ շարունակում Է մնալ Լոնդոնը: 2013 թվականին զբոսաշրջիկները մայրաքաղաք են այցելել 16,7 մլն անգամ, ինչը 8,6 տոկոսով ավելի Է 2012 թվականի համեմատությամբ: Մեծ Բրիտանիա այցելող օտարերկրացիների շրջանում հաճախելիության ցուցանիշով երկրորդ տեղում Էդինբուրգն Է (տարվա ընթացքում՝ 1,3 մլն այցելություն), առաջատարների եռյակը եզրափակում Է Մանչեստրը (1 մլն այցելություն):

«Լոնդոնը շարունակում Է մնալ միջազգային զբոսաշրջության իսկական գերաստղ,-հայտարարել Է VisitBritain-ի ռազմավարության հարցերով տնօրեն Պատրիշա Էյթսը:-Սակայն մեզ համար շատ կարեւոր Է երկրի ներսում զարգացնել նաեւ մյուս ուղղությունները», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում