Թուրքիան ավելացրել է ահաբեկչական խմբավորումների իր ցուցակը

Թուրքիան ավելացրել է ահաբեկչական խմբավորումների իր ցուցակը

Թուրքիայի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել ահաբեկչական խմբավորումների թվին դասել նաև Նիգերիայում գործունեություն ծավալող «Բոկո Հարամ» խմբավորմանը, որը կապեր ունի Ալ-Քաիդայի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Gazete Vatan պարբերականը: Թուրքիայում «Բոկո Հարամ»-ի ունեցվածքն ամբողջությամբ սառեցվել է:

Մայիսի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խմբավորումը ներառել էր ահաբեկչական կազմակերպությունների ցուցակի մեջ: Նման խնդրանքով ՄԱԿ-ին դիմել էին Նիգերիայի իշխանություններն այն բանից հետո, ինչ «Բոկո Հարամ»-ի անդամները առևանգել էին 270 աշակերտուհիների:

«Բոկո Հարամ»-ը ծայրահեղ իսլամիստական խմբավորում է, որը գործունեություն է ծավալում Նիգերիայի հյուսիսում: Դրա անդամները հանդես են գալիս կրթական արևմտյան մոդելի դեմ և ցանկանում են ողջ երկրում մտցնել Շարիաթի կանոնները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում