Վրաստանի վարչապետն այցելել Է Լոնդոնի ֆոնդային բորսա

Վրաստանի վարչապետն այցելել Է Լոնդոնի ֆոնդային բորսա

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 11-ին մասնակցել Է Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական TBC բանկի պաշտոնական ներկայացմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով վարչապետի մամուլի ծառայությանը:

Բորսայի նախագահ Կսավիե Ռոլիի հետ կայացած հանդիպմանը Ղարիբաշվիլին նշել Է, որ սակարանում վրացական բանկի բաժնետոմսերի տեղաբաշխումը վստահության դրսեւորում Է Վրաստանի ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ:

Վրացական TBC բանկը հունիսի 9-ին բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում Է իրականացրել Լոնդոնի ֆոնդային բորսայում, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում