Նախիջևանում ադրբեջանական բանակի զինվոր է վիրավորվել

Նախիջևանում ադրբեջանական բանակի զինվոր է վիրավորվել

Նախիջևանի ինքնավար հանրապետության Քենգերլիի շրջանում բանակային «ԿԱՄԱԶ» տեսակի բեռնատար ավտոմեքենան բախվել է մարդատար ավտոմեքենային: Արդյունքում մարդատար ավտոմեքենայի մեջ գտնվող մարդկանցից հինգը տեղում զոհվել, երկուսն  էլ վիրավորվել են:  Իսկ բեռնատարի մեջ գտնվող ադրբեջանական բանակի երկու ժամկետային զինծառայողները վնասվածք են ստացել: Զոհվածներից մեկը երեխա է: Այս մասին   հայտնում  է APA լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է փաստը’ հավելելով, որ մեկ զինծառայող վիրավորվել է:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն’ 2014 թվականի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 41 զինծառայող, որոնցից 32-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 69 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում