Գերմանիայի նախագահին թույլատրել են արմատականներին հիմար անվանել

Գերմանիայի նախագահին թույլատրել են արմատականներին հիմար անվանել

Գերմանիայի նախագահ Իոհան Հաուկը իրավունք է ունեցել Նացիոնալ-դեմոկրատական կուսակցության աջ ծայրահեղականներին անվանել հիմարներ: Այսպիսի որոշում է կայացրել Դաշնային սահմանադրական դատարանը: այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝հղում կատարելով Deutsche Welle-ին: Համաձայն դատարանի կայացրած որոշման, երկրի ղեկավարը կարող է ընտրել այն արտահայտությունները, որոնք անհրաժեշտ է համարում իր կարծիքն արտահայտելու համար:

Նախագահը 2013թ-ի օգոստոսին բեռլինյան դպրոցներից մեկում բարձր դասարանցիների հետ հանդիպման ժամանակ կուսակցության ակտիվիստների մասին նման կերպ է արտահայտվել: Այդ ժամանակ Հաուկը երկու անգամ Նացիոնալ-դեմոկրատ կուսակցության ակտիվիստներին անվանել է հիմարներ և կոչ է արել դպրոցականներին փողոց դուրս գալ և կանգնեցնել նրանց: Վիրավորված ակտիվիստներն, իրենց հերթին, դատի են տվել երկրի նախագահին:

Համաձայն նրեկայացված մեղադրանքի, նախագահը Բունդեսթագի ընտորւթյուններից առաջ քաղաքական կոռեկտություն չի ցուցաբերել: Կուսակցությանը չհաջողվեց հաղթահարել 5 տոկոսի արգելքը, որպեսզի հայտվեր խորհրդարանում:

Նացիոնալ-դեմոկրատական կուսակցությունը չի թաքցնում իր ծայրահեղական գաղափարները:Նրա ակտիվիստների դեմ մեկ անգամ չէ քրեական գործ հարուցվել մարդկանց վրա հարձակվելու և սպանություն գործելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում