Փղերի հարսանիք Թբիլիսիի կենդանաբանական այգում: Փեսացուն Երևանից է
Նմանատիպ
Հունիսի 12-ին Թբիլիսիի կենդանաբանական այգի կժամանի նոր կենվոր՝ Երեւանից բերելու են Հրանտ փղին:
Թբիլիսիի կենդանաբանական այգում Հրանտին սպասում Է Մալկա անունով փղուհին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրությունը զետեղված Է Facebook-ում կենդանաբանական այգու Էջում:
«Մեր աղջիկն անհամբեր սպասում Է: Եվ դա կատակ չԷ, ժամանում փեսացուն: Բոլորը չԷ, որ վեցտոննանոց փեսացու ունեն: Եվ ինչպես ամեն մի հարսնացու, մեր աղջիկը նույնպես զուգվում Է հարսանիքից առաջ՛ հարդարում են նրա մատները (մանիկյուր եւ պեդիկյուր են անում): Այնպես որ, մենք պատրաստվում ենք հիմնավորապես»,- գրում են կենդանաբանական այգու աշխատակիցները՝ չթաքցնելով իրենց ուրախությունը մոտալուտ իրադարձության առթիվ:
Վեց տոննա քաշով փեսացուն Երեւանից Թբիլիսի Է ուղեւորվում հատուկ թրեյլերով՝ Թբիլիսիի եւ Երեւանի կենդանաբանական այգիների աշխատակիցների ներկայացուցչական պատվիրակության ուղեկցությամբ:
«Հրանտը կմնա Թբիլիսիում, իսկ փոխարենը Թբիլիսիի կենդանաբանական այգին Երեւան կուղարկի «փոքրիկ» փղիկի»,- «Նովոստի-Գրուզիային» հայտնել Է կենդանաբանական այգու մամուլի քարտուղար Մզիա Շարաշիձեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում