Ռուսական հրթիռակոծիչները հասել են ԱՄՆ-ի օդային տարածք

Ռուսական հրթիռակոծիչները հասել են ԱՄՆ-ի օդային տարածք

Ամերիկյան զինվորականները կրկին հայտարարում են, որ Ռուսական հեռահար ավիացիայի ռազմավարակն հրթիռակոծիչները  թռել են Կալիֆորնիայի մոտակայքով: Այս մասին տեղեկացնում է The Washington Post-ը:

Խաղաղօվկիանոսյան ռազմաօդային նավատորմի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆֆ Դեյվիսի խոսքերով, երկուշաբթի օրը տեղական ժամանակով 16,30-ին Ալեուտյան կզիների մոտակայքում ռադարները ֆիքսել են չորս Ту-95-եր:

Ի պատասխան ԱՄՆ-ն օդ է բարձրացրել 2 F-22 ինքնաթիռներ: Այդ բանից հետո չորս Ту-95-երը շրջվել են և վերադարձել են հետ Անադիր բազան: Մյուս երկու հրթիռակոծիչները գնացել են հարավ-արևելք և 9,30 շրջանում մտել եմ ԱՄՆ-ի ՀՕՊ-ի հյուսիսային գոտի, որը Հյուսային Կալիֆորնիայի ափերին է գտնվում:

Այդ անգամ ԱՄՆ-ն երկու F-15 ինքնաթիռներ է ուղարկվել, որոնք հանկարծակիի են բերել ռուսական Ту-95-երին, երբ վերջիններս գտնվում էին ԱՄՆ-ի ափերից 50 մղոն հեռավորության վրա:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքերով, ռուսական 4 հրթիռակոծիչներին ուղեկցել են ևս երկու Ил-78 ինքնաթիռներ, որոնք նախատեսված են կործանիչների վերալիցաքվորման համար: Նմանատիպ միջադեպ տեղի էր ունեցել նաև այս տարվա մայիս ամսին:

Կարդացեք նաև՝ Ռուսական ռազմական ինքնաթիռները հասել են Կալիֆորնիա

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում