ԱՄՆ-ն հետևում է, որպեսզի Բաքուն Երևանի դեմ չօգտագործի ստացվող օգնությունները

ԱՄՆ-ն հետևում է, որպեսզի Բաքուն Երևանի դեմ չօգտագործի ստացվող օգնությունները

Ադրբեջանին ազգային անվտանգության ապահովման նպատակներով օգնության տրամադրելու դեպքում ԱՄՆ-ն հետևում է, որպեսզի այդ կերպ չվնասի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և որպեսզի այդ միջոցները չօգտագործվեն Հայաստանի վրա հարձակման նպատակներով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Regnum-ը, Հելսինկյան հանձնաժողովի՝ Ադրբեջանին նվիրված լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերեով տեղակալ Էրիկ Ռուբինը:

Պետդեպի ներկայացուցիչը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն Մինսկի խմբի այլ անդամների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման ուղղությամբ: «Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնվեն հանդիպել մոտ ժամանակներս, որպեսզի շարունակենք կառուցողական երկխոսությունը, որը սկսել էինք դեռևս անցյալ տարվա նոյեմբերի համաժողովի ժամանակ»,- նշել է Ռուբինը:

Նա նաև նշել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջև կապերի հաստատման կարևությունը. «Վստահության հաստատման նման մեթոդները կարող են երկու երկրների քաղաքացիներին խաղաղության պատրաստել»: Այդ համատեքստում Ռուբինը տեղեկացրել է ամերիկյան կողմի անհանգստության մասին՝ կապված հայտնի ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալության, Լեյլա և Արիֆ Յանուսների հետապնդումների ենթարկելու կապակցությամբ:

«Բոլոր երեքն էլ երկրորդ մակարդակի դիվանագիտության կողմնակիցներն են, և ադրբեջանական կառավարության նման գործողությունները կարող են հայերի և ադրբեջանցիների միջև ցանկացած կապերի հաստատման վրասառեցնող էֆֆեկտ ունենալ»: Այնուհետև նա ավելացրել է, որ ԱՄՆ-ն լիովին աջակցում է ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների ջանքերը, որով փորձում են բանակցային գործընթացը ավելի կառուցողական փուլի բերել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում