Ադրբեջանը Ռուսաստանից 12 Mи-3М ռազմական ուղղաթիռ է գնել

Ադրբեջանը Ռուսաստանից 12 Mи-3М ռազմական ուղղաթիռ է գնել

Ադրբեջանը Ռուսաստանից 2013 թվականի ընթացքում գնել է 12 հատ Mи-3М ռազմական ուղղաթիռ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: Ռազմական ուղղաթիռների նման պատվերը Ադրբեջանի վրա արժեցել է 8,46 միլիարդ ռուսական ռուբլի: Ми-3М տեսակի ռազմական 24 ուղղաթիռ գնելու վերաբերյալ համաձայնագիր Ռուսաստանն ու Ադրբեջանը կնքել էին 2010 թվականի սեպտեմբերին: Ուղղաթիռների առաջին խմբաքանակը Բաքու էր ուղարկվել 2011 թվականի դեկտեմբերին:

Անդարդառանալով ռուսական արտադրանքներով սեփական բանակը համալրելու ադրբեջանական կողմի գործողություններին’ Ռուսաստանցի քաղաքագետ, ՌԴ ռազմական քաղաքագետների միության փորձագետ Ալեքսանդր Փերենջիևը հայտարարել էր, որ պաշտոնական Երևանը լավ է հասկանում, որ Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Հայաստանի շահերին վնասող որևէ բան չի անելու: Քաղաքագետը վստահեցրել է, որ Ռուսաստանը, անկախ Ադրբեջանին ռազմական տեխնիկա վաճառելուց, դեմ չի գնա Երևանի շահերին, նաեւ, որ Մոսկվան պաշտոնական Երեւանին կփոխանցի (եթե արդեն չի փոխանցել) հակատանկային միջոցներ’ իրական մարտում T-90 տանկերի արդյունավետ ոչնչացման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում