Իրաքում զինված ծայրահեղականներն առեւանգել են Վրաստանի 16 քաղաքացիների

Իրաքում զինված ծայրահեղականներն առեւանգել են Վրաստանի 16 քաղաքացիների

Իրաքում զինված ծայրահեղականները, որոնք վերահսկողություն են հաստատել երկրի Նայնավա նահանգի նկատմամբ, ներառյալ նրա վարչական կենտրոնը՝ Մոսուլ քաղաքը, առևանգել են Վրաստանի 16 քաղաքացիների: Այդ մասին  հունիսի 13-ին Ժնևում կայացած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գերագույն կոմիսարի վարչության մամուլի քարտուղար Ռուպերտ Կոլվիլը:

«Առևանգվել Է 16 վրացի, որոնք Մոսուլում աշխատում Էին իրաքյան հեռուստահաղորդակցական ընկերությունում»,-ասել Է ՄԱԿ-ի ներկայացուցիչը՝ թվարկելով այն կոպիտ խախտումները, որոնք կատարել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում