Հունգարիան դիտորդի կարգավիճակ է ստացել TürkPA-ում

Հունգարիան դիտորդի կարգավիճակ է ստացել TürkPA-ում

Թյուրքալեզու ժողովուրդների խորհրդարանական ասսամբլեայի 5-րդ նիստի ժամանակ բարձրացվել է Հունգարիային դիտորդի կարգավիճակ հատկացնելու հարցը:

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի Մեջլիսի և TürkPA-ի գործող նախագահ Օգտայ Ասադովը նշել է, որ առաջարկությունը օրակարգ է ներառվել Հունգարիայի հատուկ խնդրանքով: Նա ավելացրել է, որ այդ հարցը արդեն վաղուց քննարկվել է Ասսամբլեայի անդամ երկրների հետ:

Առաջարկությունն ընդունվել է քվեարկության միջոցով: Արդյունքում Հունգարիային տրվել է դիտորդի կարգավիճակ: Հունգարիայի փոխխոսնակ Շանդոր Լեժակը երախտագիտություն է հայտնել TürkPA-ի անդամ երկրներին և խոստացել, որ կարդարացնեն իրենց ընձեռած վստահությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում