Շումախերին տեղափոխել են Գրենոբլի հիվանդանոցի հատուկ վերականգնողական բաժանմունք

Շումախերին տեղափոխել են Գրենոբլի հիվանդանոցի հատուկ վերականգնողական բաժանմունք

«Ֆորմուլա-1»-ի յոթնակի չեմպիոն Միխայել Շումախերին տեղափոխել են Գրենոբլի (Ֆրանսիա) հիվանդանոցի հատուկ վերականգնողական բաժանմունք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով գերմանական Bunte հրատարակությանը:

Անցած շաբաթ Գերմանիայի Ալենսբախի վերականգնողական կլինիկան հերքել Էր այն տեղեկատվությունը, թե Շումախերն այնտեղ Է գտնվում: DPA գործակալությունը հաղորդել Է, որ Շումախերը մնում Է Գրենոբլում:

Bunte-ն նշել Է, որ, չնայած Շումախերի ապաքինման փոքր շանսերին, նախկին ավտոարշավորդին նախապատրաստում են վերականգնողական բուժընթացների: Հրատարակությունը հայտնել Է, որ նրան դուրս են գրել նյարդաբանական բաժանմունքից եւ տեղափոխել են այլ բաժանմունք, որը մասնագիտացած Է վերականգնողական թերապիայի բնագավառում:

Կլինիկայում Bunte-ի աղբյուրը հայտարարել Է, որ Շումախերի բուժման հաջորդ փուլը նախապատրաստումն Է հատուկ վերականգնողական կլինիկա տեղափոխմանը:

Շումախերը գլխի ծանր վնասվածք Է ստացել դեկտեմբերին լեռնադահուկներով սահելիս, այդ ժամանակվանից նա գտնվում Է արհեստական կոմայի վիճակում: Ապրիլին տեղեկացվել Է, որ նրա վիճակում որոշ առաջընթաց Է նկատվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում