Ադրբեջանի և ԵՄ-ի միջև փաստաթուղթ է ստորագրվել

Ադրբեջանի և ԵՄ-ի միջև փաստաթուղթ է ստորագրվել

Ադրբեջանի և ԵՄ-ի անդամ երկրների միջև ստորագրվել է Համագործակցության և գործընկերության համաձայնագրի արձանագրությունը:Շրջանակային համաձայանգրով Ադրբեջանի Հանրապետությունը և ԵՄ-ն կարգավորում են Ադրբեջանի մասնակցությունը Միության ծրագրերին:

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, փաստաթուղթը ստորագրվել է Իլհամ Ալիևի և Ժոզե Մանուել Բարոզոյի հանդիպումից հետո ընդլայնված պատվիրակության նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ ընդլյանված նիստից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ:

Հանդիպմանը կողմերը խոսել են տնտեսական ու քաղաքական ոլորտներում Ադրբեջանի և Եվրամիության համագործակցության մասին: Ալիևն ու Բարոզոն քննարկել են նաև էներգետիկ ոլորտում համագործակցելու հեռանկարները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում