Դոնեցկում կրակոցներից ուկրաինացի 3 սահմանապահ է զոհվել

Դոնեցկում կրակոցներից ուկրաինացի 3 սահմանապահ է զոհվել

Ուկրաինայի Դոնեցկի մարզի Մարիուպոլի շրջանում սահմանապահ տեխնիկաի շարասյան վրա արձակած կրակոցների արդյունքում, նախնական տվյալներով, 3 սահմանապահ է զոհվել, ևս 4-ը վիրավորվել են: Ինչպես  «Ինտերֆաքս» գործակալությանը տեղեկացրել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության մամուլի բաժնի ղեկավար Օլեգ Սլոբոդյանը: «Ըստ նախնական տվյալների’ կրակոցների արդյունքում 3 սահմանապահ զոհվել է, ևս 4-ը վիրավոր են»,- ասել է նա:

Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության լրատվական բաժնի ղեկավարը հաստատել է, որ սահմանապահ տեխնիկայի շարասյան վրա զինված հարձակումը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում