Բաքվում հայ պատգամավորների դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել

Բաքվում հայ պատգամավորների դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել

Ադրբեջանի այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» (ՂԱԿ) մի խումբ ակտիվիստներ Բաքվում բողոքի ակցիա են անցկացրել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth սեմինարին մասնակցելու համար այդտեղ գտնվող Հայաստանի խորհրդարանի երկու պատգամավորների դեմ: Այս մասին հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը:

Ակցիան անցկացվել է Four Seasons հյուրանոցի առջև, որտեղ հանգրվանել են հայ պատգամավորները: Ոստիկանությունը ցրել է ակցիայի մասնակիցներին և նրանցից խլել պաստառները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում