Բաքվում գնդակահարվել է սահմանային զորքերի սպան

Բաքվում գնդակահարվել է սահմանային զորքերի սպան

Բաքվի Փիրալլահի շրջանում Թյուրքան-Հովսան վայրում տեղակայված զորամասում ռազմական նավերից մեկի սպա Նիջաթ Ռուստամովը գլխից ծանր վիրավորվել է իր վրա արձակված գնդակից: Այս մասին հայտնում է ANS PRESS լրատվական գործակալությունը:

Վիրավոր սպան տեղափոխվել է Բաքվի նեյրովիրաբուժության ինստիտուտի վերակենդանացման բաժին: Բժիշկներն ամեն ինչ անում են սպայի կյանքը փրկելու համար: Վիրավոր սպան Ադրբեջանի պետական սահմանային զորքերի լեյտենանտ է: Սպայի վիրավորելու պատճառը հայտնի չէ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռեւս չի արձագանքել միջադեպին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում