«Ոչ մի արցախցի չի պատկերացնում Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մեջ». պահեստազորի գնդապետ

«Ոչ մի արցախցի  չի պատկերացնում Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մեջ». պահեստազորի գնդապետ

«Շահումյանն ընկավ և մեր թիկունքը բացվեց, մեր խիտ անտառների միջով թշնամին մեզ հասավ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը 1992-ի հունիսի 16-ին Արցախի Թալիշ գյուղի անկումը հիշելով նկատեց Թալիշի մարտական ջոկատի հրամանատար, պահեստազորի փոխգնադապետ Միքայել Ապրեսյանը: Ըստ նրա’ 44 զոհ են ունեցել, 5 հոգի էլ անհետ կորած է համարվում մինչ օրս:

«1994-ի ապրիլի 14-16-ը Մարտակերտի Թալիշ գյուղն ազատագրվեց’շնորհիվ 5-րդ մոտոհրաձգային բրիգադի ու քաջ թալիշցիների: Թալիշը խորհրդային տարիներին Ճարտարից հետո Արցախի ամենամեծ գյուղն էր համարվում: Մոտ 3350 բնակիչ ուներ, ավելի քան 6000 հա հողատարածք: Այսօր`20 տարի անց, այստեղ ապրում է մոտ 650 մարդ, ընդ որում’ 100 աշակերտ և 28 մանկապարտեզի տարիքի երեխա: Բնակչությունը շատ կլինի, եթե ջուր լինի: Սարսանգից Ադրբեջանը ջուր է տանում, դեռ մեզ էլ մեղադրում, թե ջուրը կտրում ենք, բայց իրենք իսկապես կտրում են և չեն թողնում, որ Թալիշ ջուր մտնի: Ջրի հարցը շատ կարևոր է: Մի փոքր պիտի շեղվեմ և ասեմ, որ մինչև վերջերս Թալիշը կտրված էր արտաքին աշխարհից, միայն հեռուստատեսությամբ էինք տեղեկանում դրսի անցուդարձին, հիմա արդեն ինտերնետ կապ էլ ունենք»,-շարունակեց Միքայել Ապրեսյանը:

Վերջինն այս համատեքստում հարկ համարեց հիշել անվանի թալիշցիներին, որոնց թվում է նաև Մինսկի մետրոպոլիտենի տնօրենը, ով ժամանակ առ ժամանակ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում գյուղին:

Անդրադառնալով ազատագրված տարածքները վերադարձնելու կամ ԼՂ-ին հատուկ կարգավիճակ տալու միջազգային ակնարկներին, Միքայել Ապրեսյանը շեշտեց`ոչ մի արցախցի այսօր չի ցանկանում ու չի պատկերացնում Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մեջ: Պահեստազորի գնդապետն ասում է, որ ՀՀ ԶՈՒ-երը կարող են արժանի հակահարված տալ  թշնամուն և, որ իրենք էլ անցյալի սխալներից դասեր են քաղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում