Մեկնարկում է Ռուսաստանի ԱԳ նախարարի այցն Ադրբեջան

Մեկնարկում է Ռուսաստանի ԱԳ նախարարի այցն Ադրբեջան

Հունիսի 17-ին մեկնարկում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա պաշտոնական այցն Ադրբեջան: Այցի ծրագիրը բանակցություններ է նախատեսում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ և հանդիպում հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ: Սա ընթացիկ տարում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների արդեն չորրորդ հանդիպումն է:

Ինչպես նշել են ՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտում, հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի հանգուցային հարցերը:

«Ուշադրություն կդարձվի Կասպիական պրոբլեմատիկային Աստրախանում կասպիական չորրորդ գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում: Բանակցությունների օրակարգում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը՝ ստեղծված իրադրության ապաշրջափակման անհրաժեշտության եւ կոնկրետ պայմանավորվածությունների հասնելու շեշտադրմամբ»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում ընգծել են, որ Մոսկվան Բաքվին համարում է իր կարևոր ռազմավարական գործընկերն Անդրկովկասում և կասպիական տարածաշրջանում: «2013 թվականին երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան 3,5 մլրդ դոլար եւ 2012 թվականի համեմատությամբ ավելացել է 4 տոկոսով»,- նշել են նախարարությունում և հավելել, որ ներկայում Ադրբեջանը Ռուսաստանի առաջատար առեւտրական գործընկերներից մեկն է ԱՊՀ-ի տարածքում՝ Համագործակցության երկրների թվում զբաղեցնելով հինգերորդ տեղը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում