Արևմուտքում գոհ են վրացական ընտրություններից
Նմանատիպ
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հոլանդիայի դեսպանությունները շնորհավորում են Վրաստանին տեղական ինքնակառավարման մարմինների հաջող անցկացված ընտրությունների կապակցությամբ, ընդգծելով այդ իրադարձության կարևորությունը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախաշեմին, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ին:
«ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Հոլանդիայի դեպանությունները շնորհավորում են Վրաստանին հաջող անցկացված ընտրությունների կապակցությամբ: Այդ ընտրությունները պատմական քայլ են հունիսի 27-ին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախաշեմին»,- ասված է դեսպանությունների համատեղ հայտարարության մեջ:
Դրանում նշվում է, որ 23 ընտրական տարածքներում 95 համատեղ դիտորդների դիտարկումների արդյունքում «Վրաստանի ընտրական միջավայրն ընդհանուր առմամբ եղել է հանգիստ, արձանագրվել են համեմատաբար ոչ մեծ թվով խախտումներ»:
Միեւնույն ժամանակ դիվանագիտական ներկայացուցչությունները տագնապ են հայտնել նախընտրական շրջանում տեղ գտած միջադեպերի վերաբերյալ տարածված տվյալների կապակցությամբ:
Հունիսի 15-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Վրաստանի 12 ինքնակառավարվող քաղաքներից առնվազն ութում կանցկացվի քաղաքագլխի ընտրությունների երկրորդ փուլ:
Իշխող կոալիցիայի՝ «Վրացական երազանք»-ի թեկնածուներն առաջատարներն են Թբիլիսիում,
Թելավում, Ռուսթավում, Մցխեթում, Գորիում, Օզուրգեթում, Փոթիում եւ Բաթումում, բայց նրանք չեն կարողացել հաղթահարել 50 տոկոսի ընտրական արգելը, ուստի այդ քաղաքներում կանցկացվի երկրորդ փուլ:
Նախնական տվյալների համաձայն՝ «Վրացական երազանք»-ի թեկնածուները քաղաքների ղեկավարների ընտրություններում առաջին իսկ փուլում հաղթում են Քութայիսում, Զուգդիդում, Ախալցխայում եւ Աբրոլաուրիում:
Թբիլիսիում «Վրացական երազանք»-ի թեկնածու Նարմանիան առաջատարն է 46,35 տոկոս ձայներով: Ընտրությունների երկրորդ փուլում նա պայքարելու է Միասնական ազգային շարժման թեկնածու Նիկա Մելիայի հետ, որը հավաքել է ձայների 27,58 տոկոսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում