Ախալցխայի քաղաքագլուխ կդառնա Գեորգի Կոպաձեն

Ախալցխայի քաղաքագլուխ կդառնա Գեորգի Կոպաձեն

Ախալցխայի՝ Սամցխե Ջավախքի տարածաշրջանի վարչական կենտրոնի քաղաքագլխի ընտրություններում առաջատարը իշխող «Վրացական երազանք» կոալիցիայից թեկնածու Գեորգի Կոպաձեն Է, որն ընտրությունները շահում Է առաջին փուլում: Այդ մասին հաղորդել Է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հունիսի 15-ին Վրաստանում տեղի են ունեցել շրջանային ու քաղաքային խորհուրդների (սակրեբուլո) ընտրությունները, ինչպես նաեւ 59 շրջանային վարչակազմերի ղեկավարների ուղղակի ընտրությունները: Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ ուղղակի քվեարկության ճանապարհով ընտրվել են ոչ միայն Թբիլիսիի քաղաքագլուխը, այլեւ Վրաստանի 11 ինքնակառավարվող քաղաքների ղեկավարները:

Հանրապետության ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն՝ Գեորգի Կոպաձեն հավաքել Է ընտրատեղամասեր եկած ընտրողների ձայների 60,44 տոկոսը: Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ Էր հավաքել ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին:

Ընդամենը Ախալցխայի քաղաքապետի պաշտոնին հավակնում Էր չորս թեկնածու: Երկրորդ տեղում «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունից թեկնածու Գելա Դեմետրաձեն Է, որը հավաքել Է ձայների 31,03 տոկոսը: «Նինո Բուրջանաձե-Միավորված ընդդիմություն միավորումից» թեկնածու Զազա Նաթանաձեն ստացել Է ձայների 4,38 տոկոսը, իսկ «Սալոմե Զուրաբիշվիլի-Վրաստանի ուղին» միավորումից Կոբա Ատոշվիլին՝ 4,15 տոկոսը, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում